Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հնդկաստանում տղամարդը կնոջը սպանել է կոբրայի միջոցով

Հնդկաստանում տղամարդը կնոջը սպանել է կոբրայի միջոցով
01.06.2020 | 08:58

Հնդկաստանում տղամարդը կնոջը սպանել է թունավոր կոբրայի միջոցով: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Ուտրա անունով կնոջ մահվանից ժամեր անց նրա ծնողները ննջասենյակում հայտնաբերել են թունավոր սողունին:
Ուտրայի հարազատները հենց այդ պահին չեն հասկացել՝ ինչ է կատարվել, բայց որոշ ժամանակ անց, երբ տղամարդը փորձել է իրենով անել կնոջ ժառանգությունը, հանգուցյալի ծնողները հասկացել են եղելությունը:


Իրավապահների հետաքննությունը պարզել է, որ տղամարդը մեկ անգամ չէ, որ փորձել է սպանել կնոջը ու էլի օձի միջոցով: Ամիսներ առաջ ննջասենյակում նա իժ տեսակի օձ է բաց թողած եղել: Այդ ժամանակ օձի խայթոցից հետո կինը երկու ամիս հիվանդանոցում է անցկացրել, բայց, փաստորեն, չի մտածել, թե դա ամուսնու ձեռքի գործը կարող է լինել:

Դիտվել է՝ 4533

Մեկնաբանություններ